Զանգվածային լցոնում Ադրբեջանի ընտրություններում

122300100851Ադրբեջանում դեկտեմբերի 23-ի տեղական ընտրություններին տեղի է ունեցել զանգվածային լցոնման դեպք, որն արձանագրվել է ադրբեջանական Meydan TV-ի կողմից: Լրատվամիջոցը խախտումն արձանագրող տեսանյութը տեղադրել է իր կայքոմ: Խախտումը տեղի է ունեցել Բաքվի ընտրատեղամասերից մեկում:

Ադրբեջանական contact.az կայքի հաղորդմամբ՝ լրատվամիջոցի աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել կադրերը  նկարահանելու ժամանակ:

Meydan TV-ի լրագրողները փորձել են դիմել ընտրական հաձնաժողովի նախագահին և տեղեկացնել խախտման մասին, սակայն քաղաքացիական հագուստով մարդիկ  դուրս են հրավիրել լրագրողներին, վիրավորել նրանց՝ պահանջելով ջնջել նկարահանած կադրերը:

Միջադեպին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև Meydan TV-ի խմբագիր Էմին Միլին նշելով, որ տեսանյութում ամեն ինչ չափազանց ակնհայտ է, և մեկնաբանելու կարիք չկա: «Փորձագետները կատակում են՝ ասելով, թե տեսանյութը դիտած մարդկանց թիվը գերազանցում է ընտրություններին մասնակցածների թիվը»,- գրել Միլին: Նա հերքել է ադրբեջանական մի շարք այլ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե տեսանյութը կեղծ է և նախապես է պատրաստվել՝ ընդգծելով, որ Meydan TV-ն անկախ լրատավամիջոց է և չնայած ճնշումներին ու հարձակումներին շարունակելու է իր աշխատանքը՝ 2015-ին առավել մեծ լսարան ունենալու համար: