ԼՂՀ-ում հունվարի 1-ից կեսաթոշակը կբարձրանա 13%-ով

TH_nkr_village2015թ. հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կկազմի 43200 դրամ՝ աճելով մոտ 13%-ով:

Դեկտեմբերի 23-ին ԼՂՀ կառավարության նիստին սահմանվել  է աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը` 16 հազար դրամ և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` 800 դրամ:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, գործադիրի որոշմամբ 40%ո-վ բարձրացվել է նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը:

Հունվարի 1-ից 5000-ական դրամով կբարձրանան պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց, Հայրենական մեծ պատերազմում հաշմանդամ դարձած անձանց, ինչպես նաև նույն պատերազմում զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անդամներին տրվող պարգևավճարների ամսական չափերը: 8000-ական դրամով կավելանան ԼՂՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված կամ զինծառայության ընթացքում մահացած զինծառայողի` աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող երեխաներին և ընտանիքի այլ անդամներին տրվող պարգևավճարների ամսական չափերը: