ՊՍԺ-ն պատրաստվում է 100 միլիոն եվրո ծախսել Իբրահիմովիչին փոխարինող գտնելու համար

Zlatan-Ibrahimovic

Ֆրանսիական ՊՍԺ-ն 2016 թվականին թիմի առաջատար ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի հեռանալուց հետո պատրաստվում է ձեռք բերել նոր ուժեղ խաղացողի, որի համար պատրաստ է ծախսել մինչև 100 միլիոն եվրո: Այս մասին Goal.com կայքին հայտնել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին:

«Կարծում եմ, որ ՊՍԺ-ն 2016 թվականին կունենա նոր ուժեղ հարձակվող այն բանից հետո, երբ թիմը կլքի Իբրահիմովիչը: Կարծում եմ նաև, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ 100 միլիոն ծախսել թիմի կազմն ամրապնդելու համար», – ասել է Ալ-Խելաիֆին:

Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողն օգոստոսին հայտնել էր, որ մտադիր է ավարտել կարիերան 2016 թվականին, երբ կլրանա ֆրանսիական ակումբի հետ իր պայմանագրի ժամկետը: ՊՍԺ-ում Իբրահիմովիչը խաղում է 2012 թվականից: