Ամանորի և Սուրբ ծննդյան տասը լավագույն տոնավաճառները Եվրոպայում

Եվրոպայում՝ ձմռան այս օրերին, անցկացվում են աշխարհի ամենագեղեցիկ Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառները: Ներկայացնում ենք եվրոպական լավագույն տասնյակը, որը ձևավորվել է տասնյակ հազարավոր ճանապարհորդների քվեարկության հիման վրա:

1. ՍտրասբուրգFrankfurter Weihnachtsmarkt erˆffnetԱմանորի ամենաառաջին տոնավաճառը բացվել է 1570թ․ և կրել է Christkindelsmärik անվանումը, որը թարգմանաբար նշանակում է մանուկ Հիսուսի տոնավաճառ: Այդ ժամանակից ի վեր՝ քաղաքը շարունակում է մնալ այդ ջերմ ու առատաձեռն ավանդույթի կրողը և իրավացիորեն կոչվում է «Ստրասբուրգ՝ Սուրբ Ծննդյան մայրաքաղաք»:

2. ԱխենaachenԱմեն տարի Սուրբծննդյան տոներից առաջ Ախենի Մայր Տաճարի և քաղաքապետարանին կից հրապարակներն ու փողոցները վերածվում են լույսերի ու գույների, տոնական երաժշտության և գրավիչ բույրերի դրախտի:

3. ՎիեննաWien, Christkindlmarkt, Rathausplatz, Copyright www.peterrigaud.comՎիեննայի ամանորյա տոնավաճառներն իսկապես դարավոր ավանդույթ ունեն: Այսօրվա տոնավաճառների արմատները հետ են գնում դեպի միջնադար, երբ 1298թ․ Ալբրեխտ Առաջիը Վիեննայի քաղաքացիներին արտոնեց դեկտեմբերյան տոնավաճառ՝ Krippenmarkt կազմակերպել: Այդ ժամանակվանից ի վեր՝ ամանորյա տոնավաճառների բնույթն ու նպատակը փոփոխվել են, այժմ ավելի քան 20 տոնավաճառ միայն Վիեննայում վաճառում է տոնական նվերներ և համեղ ամանորյա թխվածքաբլիթներ:

4. ՆյուրնբերգnurnbergՆյուրնբերգյան ամանորյա տոնավաճառին բնորոշ են գլինտվեյնի ու ռոմի պունշի, բոված նուշի, մեղրաբլիթների ու նյուրնբերգյան երշիկների անուշ բույրերը: Սա աշխարհին հայտնի է նյուրնբերգյան Christkindlesmarkt անվամբ:

5. ԼիլDT LILLE 36187382 webԿարծես կախարդական փայտիկի օգնությամբ Լիլը փոխակերպվում է ձմեռային հրաշաքաղաքի: Պլաս Ղիյու կոչվող հրապարակում ավելի քան 80 տոնական տնակ ծանրաբեռնվում է նվերներով, ամանորյա դեկորացիաներով ու տոնական տարատեսակ ուտելիքներով: Այստեղ կարելի է գտնել նաև արվեստի գործեր Ռուսաստանից, Լեհաստանից և Քվեբեկից:

6. ԴրեզդենdresdenԵթե սիրում եք Սուրբ Ծնունդը՝ անպայման կսիրեք նաև Դրեզդենը: Տասնմեկ տարբեր ամանորյա տոնավաճառներ՝ ավանդականից մինչև միջնադարյան, և այդ ամենը միավորվում է եփվող խնձորների անուշ բույրով:

7. ԲրյուսելbrusselsԲրյուսելի ամանորյա տոնավաճառը ձգվում է երկու կիլոմետր քաղաքի պատմական կենտրոնով մեկ: Այն բազմաթիվ երեխաների ու մեծահասակների երազանքի առարկան է՝ յուրօրինակ մթնոլորտով, բազմաթիվ միջոցառումներով, համեղ ուտելիքով և տարատեսակ մշակույթների բացահայտմամբ:

8. ՔյոլնcolongeԱմեն տարի քաղաքի կենտրոնն ավանդաբար վերածվում է ամանորյա հսկայական տոնակատարության՝ իր խնամքով ձևավորված տնակների՝ Buden-ների շնորհիվ:

9. ՄանչեստրMEN_Christmas_Mark1178_7087442Մեծ Բրիտանիայում ամենահայտնի ամանորյա տոնավաճառի տիտղոսը սխալված չենք լինի, եթե հանձնենք Մանչեսթրին: Արդեն 16-րդ տարին այն կազմակերպվում է Մանչեսթրում և գրավում հազարավոր զբոսաշրջիկների և ոչ միայն նրանց:

10. Պրահաa_Plaza-Vieja-Prag-aՊրահան հատկապես ռոմանտիկ ու ընկերական է դառնում Ամանորի ժամանակ: 15-րդ ամենամյա բացօթյա համերգի փառատոնն անցկացվում է Հին քաղաքի հրապարակում, ձմեռային հրաշքը տարածելով քաղաքով մեկ:

Մեկնաբանել