Կրիշտիանո Ռոնալդուն` 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստ. The Guardian

Real Madrid v Sevilla FC - UEFA Super Cup

Բրիտանական The Guardian թերթը քիչ առաջ հրապարակել է տարվա ուժեղագույն ֆուտբոլիստների լավագույն տասնյակը:

2014 թվականի ուժեղագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն: Նրան հաջորդում են Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը:

Այս եռյակը նաև հավակնում է ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակին:

Լավագույն տասնյակն ունի հետևալ տեսքը.

  1. Կրիշտիանո Ռոնալդու (Ռեալ)
  2. Լիոնել Մեսսի (Բարսելոնա)
  3. Մանուել Նոյեր (Բավարիա)
  4. Արյեն Ռոբեն (Բավարիա)
  5. Թոմաս Մյուլլեր (Բավարիա)
  6. Լուիս Սուարես (Բարսելոնա)
  7. Նեյմար (Բարսելոնա)
  8. Գարեթ Բեյլ (Ռեալ)
  9. Ֆիլիպ Լամ (Բավարիա)
  10. Սերխիո Ագուերո (Մանչեսթեր Սիթի)

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը The Guardian-ի լավագույն 100-ի մեջ 85-րդն էր: