2015-ին Թբիլիսին կկրկնապատկի Վիրահայոց թեմի ֆինանսավորումը

ech14 Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի

2015թ. Վրաստանի պետբյուջեից  Հայ առքելական եկեցեցուՎիրահայոց թեմին հատկացվող գումարը կկրկնապատկվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշակմաձեն, հաղորդում է վրացական Interpressnews գործակալությունը:Նրա խոսքով՝ պետության կողմից ֆինանսավորվող մյուս երեք՝ մուսուլմանական, կաթոլիկ և հուդայական հարանվանությունների գումարը ևս կկրկնապատկվի:

Վաշակմաձեն նշել է նաև, որ պետության և այդ հարնավանությունների միջև գործակցությունը հետագայում կշարունակվի:Նա չի բացառել, որ մոտ ապագայում պետության կողմից ֆինանսավորվեն ևս երկու-երեք հարանվանություն: «Այդ ուղղությամբ աշխատանքներ ընթանում են, և վերջնական որոշման հարցում մեծ դեր կունենան մարդահամարի տվյլաները»,- ասել է նա:

Հատկացվող գումարը կծասխվի գործակալության և հարանվանությունների միջև ստորագրված համաձայնագրի համաձայն և կուղղվի հիմնականում մշակութային, բարեգործական միջոցառումներին, վերականգնման աշխատանքներին, կրթական և կրոնական այլ նպատակների:

Վրաստանը պետբյուջեից հարանվանություններն առաջին անգամ ֆինանսավորել է 2014-ից: Ընթացիկ տարում չորս հարանավանություններին ընդհանուր հատկացվել է 2,6 մլն դոլար: