Twitter-ում ամենահայտնի ֆուտբոլային ակումբները

image

Այսօր Լոնդոնի «Արսենալը» հատել է 5 միլիոն բաժանորդի շեմը Twitter միկրոբլոգերի կայքում։ Լոնդոնյան ակումբն առաջինն է այս սոցիալական կայքում անգլիական ակումբների շրջանում։ Նրան հաջորդում է Լոնդոնի մեկ այլ ակումբ՝ Ռոման Աբրամովիչի «Չելսին», որի էջին բաժանորդագրվել է 4.85 միլիոն օգտատեր։

Ֆուտբոլային ակումբների մեջ լոնդոնյան այս երկու ակումբներից առաջ են միայն իսպանական երկու գրանդ ակումբները՝ «Ռեալն» ու «Բարսելոնան»։ Արքայական ակումբի էջին բաժանորդագրվել է 14 միլիոն, իսկ կատալոնական ակումբի էջին՝ 13.6 միլիոն օգտատեր։

Մեկնաբանել