Կանխվել է դիվերսիա, Ադրբեջանը կորուստներ ունի

soldier-line-of-contact-3Դեկտեմբերի 25-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ։

ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ դիվերսիոն գործողության ընթացքում նախահարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում՝ ձեռքի նռնակներ։

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր։ Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում։

Միջադեպի մանրամասները ճշտվում են։