Վարդան Պետրոսյանի գործով նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ ժամը 14։00-ին

vardan dec 25Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 25-ին` ժամը 14:00-ին, տեղի կունենա դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը։

Նախորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 17-ին, նախատեսված էր, որ պետք է մեղադրական ճառով հանդես գա դատախազ Արթուր Սարգսյանը, սակայն տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի միջնորդությամբ գործի դատաքննությունը վերսկսվեց, և տուժող կողմը Վարդան Պետրոսյանի դեմ ներկայացրեց քաղաքացիական հայց՝ վթարի հետևանքով տուժողներին պատճառված վնասի հատուցման համար։ Տուժող կողմը Վարդան Պետրոսյանից պահանջեց ավելի քան 12 մլն դրամի փոխհատուցում։

Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում:

ՍիվիլՆեթը ժամը 14:00-ից ուղիղ հեռարձակում կապահովի դատարանի դահլիճից: Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ։

Մեկնաբանել