LIVE – CIVILNET
ԼՐԱՀՈՍ
-
Ինչ անել, որ երեխան Ապրիլ 17, 2024
LIVE – CIVILNET Պատահում է այնպես, որ երեխան չի ուզում սովորել որևէ առարկա։ Դա դառնում է տանջանք բոլորի համար՝ երեխայի, ծնողների և ուսուցչի։ Սակայն բազմաթիվ մարդիկ դպրոցն ավարտելուց հետո գտնում են իրենց հենց այն ոլորտում, որի հետ կապված առարկան չեն սիրել դպրոցում։ Ի՞նչ անենք, որ երեխան չունենա «չսիրած» առարկաներ։Կարդալ ավելին...
-
Ռուսները լքում են Արցախը․ Ապրիլ 17, 2024
LIVE – CIVILNET «Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը լրագրող Ժաննա Ավագյանն ու վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը քննարկում են ռուսական խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու մասին որոշումը։ Անդրադարձ է կատարվում այդ որոշման պատճառներին ու հետևանքներին, խոսվում է նաև Ղարաբաղյան կարգավորման գործընթացում խաղաղապահության վերաբերյալ գոյություն ունեցած պատկերացումների մասին։ Կարդալ ավելին...
-
Թումանյանի տունը՝ Թբիլիսիում Ապրիլ 17, 2024
LIVE – CIVILNET Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի Ամաղլեբա փողոցի 18 համարի շենքի երկրորդ հարկում 1909-ի աշնանից ապրել է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանն իր ընտանիքի հետ: Տունը ոչ միայն Թումանյան ընտանիքի բնակարանն էր, այլև ժամանակի կարևոր գրական, մշակութային, հասարակական կենտրոն: Այս տանը Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ 2017-ից ձևավորվել ու գործում է Թումանյանի տուն գիտամշակութային կենտրոնը։ Նրա զբոսավարներից Գոհար Մխիթարյան-Մազմանյանի խոսքով՝ Թումանյանն այս բնակարանն ընտրել էր նաև այն պատճառով, որ պատշգամբից բացվող տեսարանը նրան հիշեցնում էր Լոռվա բնաշխարհը։Կարդալ ավելին...
-
Տավուշ. կիպարիսները՝ Հաղթանակի այցեքարտ Ապրիլ 17, 2024
LIVE – CIVILNET Գեղայր Զուռնաչյանը Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում տնկարան է հիմնել, գյուղատնտեսությամբ է զբաղվում։ Հիմնականում արքայանարնջի և կիպարիսի տնկիներ է ծլեցնում, ծառ դարձնում ու վաճառում՝ ապահովելով եկամուտ։ Սա Զուռնաչյանների ընտանեկան բիզնեսն է։Կարդալ ավելին...
-
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմամբ Ապրիլ 17, 2024
LIVE – CIVILNET Հայոց ցեղասպանության թեման միջազգային հարթակներում ապացուցման կարիք չունի, այն ցեղասպանագիտության մեջ աքսիոմատիկ ճշմարտություն է, նշում է պատմաբան, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա նկատում է, որ ցեղասպանության փաստի համար կարևոր չէ զոհերի թիվը, ավելին՝ ցեղասպանություն կարող են համարվել անգամ առանց զոհերի գործողությունները։ Նա անդրադառնում է նաև «ցեղասպանություն» և «Մեծ եղեռն» եզրույթների տարբերությանը։ Ըստ Մանուկյանի՝ Հայաստանը պետք է շարունակի միջազգային հարթակներում առաջ տանել Հայոց ցեղասպանության թեման՝ մատնանշելով նաև կուտակված բացթողումները։Կարդալ ավելին...
-
Պեսկովը հաստատել է՝ ռուս Ապրիլ 17, 2024
LIVE – CIVILNET Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ «Այո, դա իսկապես այդպես է»,- լրագրողներին ասել է Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա։ Ըստ փաստաթղթի՝ զորախումբը ԼՂ-ում պետք է մնար մինչև 2025 թվականը, որը ևս հինգ տարով կարող էր երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջեր, որ առաքելությունը դուրս բերվեր Ղարաբաղից։ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի […]Կարդալ ավելին...
-
Որքանո՞վ են իրատեսական «տանը Ապրիլ 17, 2024
LIVE – CIVILNET Շուշան Ստեփանյան, CivilNetCheck Սոցցանցերում հաճախ ենք հանդիպում տարբեր ընկերությունների հայտարարություններ, որոնք առաջարկում են աշխատանք տնից և մեծ եկամուտներ խոստանում՝ փոքր ներդրումների դիմաց։ Այս ընկերություններից շատերն աշխատում են բազմամակարդակ մարքեթինգի (MLM- multilevel marketing) մեթոդով. սա ուղղակի վաճառքի համակարգ է, երբ ընկերությունը չի սպասում, որ հաճախորդը հետաքրքրվի ապրանքով կամ ծառայությամբ, այլ ներգրավում է «անդամների», որոնք վաճառում են այն և տոկոսներ ստանում նոր անդամներ բերելով։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս հայտարարություններից մի քանիսը՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են դրանք գործում, և որքանով է իրատեսական նման տարբերակով գումար աշխատելը։ Ֆինանսական բուրգի և բազմամակարդակ մարքեթինգի տարբերությունը Բազմամակարդակ մարքեթինգի կամ ցանցային մարքեթինգի ռազմավարության հիմքում […]Կարդալ ավելին...
-
Փաշինյանը կրկին այցելել է Ապրիլ 17, 2024
LIVE – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 17-ին, այցելել է Ոսկեպար, որտեղ հանդիպում է ունեցել բնակիչների հետ։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացնում է, որ Ոսկեպարում Փաշինյանը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ «Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին»,- հայտնել է Բաղդասարյանը։ Մարտի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 7-րդ հանդիպումը։ Դրանից երկու օր անց՝ մարտի 9-ին, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարություն տարածեց՝ Հայաստանից պահանջելով անհապաղ վերադարձնել չորս գյուղերը, որոնք, ըստ Բաքվի, Ադրբեջանի Ղազախի շրջանի մասն են։ Ներկայում այդ գյուղերն ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում։ Դրանք են Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը (Աղաշը), […]Կարդալ ավելին...