Օձուն. եկեղեցու վերականգնումը կեսկատար է

2011թ. մարտին մեկնարկեցին Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին 6-րդ դարի եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում էին Մայր Աթոռի, ՀՀ մշակույթի նախարարության և «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև կնքված եռակողմ համաձայնագրի շրջանակում՝ բարերար Մովսես Ձավարյանի միջոցներով։ Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը բարձր է գնահատում նախաձեռնությունը, բայց ասում է, որ աշխատանքներն այս պահին կեսկատար վիճակում են: