Ծննդյան տոների կապակցությամբ Նեյմարը ներկայացել է անսովոր տեսքով

«Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը Ծննդյան տոների կապակցությամբ մորուքը սպիտակ է ներկել։

Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկի լուսանկարը տեղադրվել է Instagram-ում Նեյմարի էջում՝ հետևյալ գրությամբ․ «Ծննդյան ուրախ տոներ»։

Նեյմարը իր կարիերայի տարբեր փուլերում հաճախ է փոխել սանրվածքն ու մորուքի ձևը՝ զարմացնելով երկրպագուներին։

123