Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը բանակում չի ծառայի

Narek Hakhnazaryan (2)Կառավարությունը թավջութակահար Նարեկ Հախնազարյանին ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս մասին որոշումը ընդունվել է գործադիրի դեկտեմբերի 25-ի՝ 2014թ․ վերջին նիստին՝ նկատի առնելով թավջութակահարի միջազգային ճանաչումը և ծավալած մշակութային գործունեությունը։

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988թ․ Երևանում։ Սովորել է Մոսկվայի և Նյու Ինգլնդի կոնսերվատորիաներում։ Նա մի շարք միջազգային մրցույթների հաղթող է, այդ թվում՝ Չայկովսկու անվան մրցույթի առաջին մրցանակակիր և ոսկե մեդալակիր (2011թ․)։

2014թ․ սեպտեմբերին երիտասարդ թավջութակահարն ընդգրկվել է բրիտանական BBC ռադիոկայանի Radio 3-ի 2014-2016 թթ․ Նոր սերնդի արտիստների ցանկում՝ վեց նոր երաժիշտներ ամբողջ աշխարհից, որոնք ըստ Radio 3-ի՝ ապագայում կդառնան դասական երաժշտության աստղեր։

Նարեկ Հախնազարյանը քանիցս հյուընկալվել է ՍիվիլՆեթի տաղավարում։ Ստորև առաջարկում ենք դիտել նրա հարցազրույցը ՍիվիլՆեթի տանիքում և վայելել նրա կատարումները՝ Բախ, Լիգետի և Սոլիմա։

Մեկնաբանել