Զինծառայողի մահվան գործով երեք անձ է ձերբակալվել

investigation-committee1Ժամկետային զինծառայող Դավիթ Քոլոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է դասակի հրամանատարը և երկու զինծառայող:

Ինչպես հաղորդում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, քրեական գործի շրջանակում ձերբակալվել է դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մ.Բաբայանը և երկու շարքային զինծառայող։ Բաբայանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այն է՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը։Շարքային զինծառայողները կասկածվում են Դ.Քոլոյանի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով ծաղրուծանակի ենթարկելու, վիրավորելու մեջ։Շարքային զինծառայող Սիմոնյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 360-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ շարքային Չապուխյանը՝ 360-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով։Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքերից մեկում «արթուն» հերթափոխի դիտորդի պարտականությունները կատարող ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Հրաչյայի Քոլոյանը «արթուն» հերթափոխի դիտակետում իրեն ամրակցված նռնակի պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր:Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: