ԿԳՆ-ն որոշել է՝ որոնք են Հայաստանի լավագույն բուհերը

YSUԴեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել հայաստանյան բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի 2014 թվականի արդյունքների ամփոփումը: Ինչպես հաղորդում են կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, առաջատար բուհերի եռյակում են հայտնվել Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը և Երևանի Մխիթար Հերացու անցան պետական բժշկական համալսարանը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ նախարարությունը նախատեսում է  վարկանիշավորման համակարգի արդյունքների հիման վրա վերանայել պետական քաղաքականությունը մի շարք ոլորտներում: Ըստ նախարարի` դա առաջին հերթին կվերաբերի պետական պատվերի ձևավորման սկզբունքներին, որի հիմքում ընկած կլինի նաև վերոնշյալ համակարգում բուհի զբաղեցրած տեղը:

«Իհարկե, սա չի լինի միակ գործոնը. մեզ համար առաջնահերթ կլինի բուհի հավատարմագրված լինելու փաստը, իսկ այս երկու գործընթացները որոշ տվյալներով համադրվում են, որոշ տվյալներով` փոխլրացվում: Երկրորդ, այն բուհերը, որտեղ կան ակնհայտ խնդիրներ, աջակցության և լրացուցիչ վերահսկողության կարիք կունենան: Երրորդ` հաջորդ տարի նախարարությւոնը պատրաստվում է վարկանիշավորման համակարգը փոխանցել կամ համատեղ իրականացնել հասարակության և բուհերի վստահությունը  վայելող որևէ ոչ պետական կառույցի հետ, ինչպես բոլոր միջազգային վարկանիշավորման համակարգերի պարագայում է»,- ասել է նախարարը:

Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններից և ոչ մեկը չկա 2014-15 թթ․ աշխարհի 500 առաջատար բուհերի ցանկում, այն դեպքում, երբ այդ ցանկում կա ադրբեջանական երեք բուհ։ Թեմայի մասին ՍիվիլՆեթի տեսանյութը՝ ստորև․