Սիրիայում հայ զինծառայող է զոհվել

10603729_833882503321452_6623487946623026947_nՍիրիայի մարտերում զոհվել է ազգությամբ հայ Սարգիս Սոլաքյանը։

Ինչպես հաղորդում են զոհվածի հարազատները սոցիալական ցանցերում, Սարգիսը ծառայում էր սիրիական բանակում և զոհվել է դեկտեմբերի 25-ին Իդլիբ նահանգում՝ Համիդիե շրջանի մարտերում։

Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 200 հազ․ մարդ։