Խուզարկություն «Ազատության» Բաքվի գրասենյակում

C1025616-F4E1-41AC-94D6-346FEE94AD59_w640_r1_sԴեկտեմբերի 26-ի առավոտից Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները սկսել են խուզարկություն իրականացնել «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում: Խուզարկությունն իրականացվել է դատարանի թույլտվությամբ: Ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հաղորդմամբ՝ գրասենյակում հեռախոսները և ինտերնետային կապն անջատվել է, աշխատակիցներին հավաքել են մեկ սենյակում և թույլ չեն տվել մոտենալ համակարգիչներին կամ մասնակցել խուզարկությանը:

Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ խուզարկությունը կատարվել է Ծանր հանցագործությունների քննչական կոմիտեի կողմից քննվող քրեական գործի շրջանակում: Դատախազությունը չի հստակեցրել՝ կոնկրետ որ գործի մասին է խոսքը:  Ադրբեջանական contact.az-ի՝ հաղորդմամբ՝  խոսքն ամենայն հավականությամբ Ադրբեջանում մի շարք հասարակական կազմակերպությունների դեմ հարուցված քրեական գործի մասին է, ըստ որի՝ այդ հկ-ները մեղադրվում են օտարերկրյա դրամաշնորհների իրացման ժամանակ խարդախության և հարկերից խուսափման մեջ: