Ռուսաստանն արդեն խնդիրներ ունի Աշխարհի 2018 թվականի առաջնության կազմակերպման հետ

K07YKBbkfJJiMvsDATNQ

Ռուսաստանում 2018 թվականի աշխարհի ֆուտբոլի առաջնության անցկացման կազմկոմիտեն այսօր առաջին անգամ հայտնել է, որ ֆինանսական խնդիրներ ունի: Այս մասին R-Sport կայքին ասել է Ռուսաստանի սպորտի նախարար, կազմկոմիտեի նախագահ Վիտալի Մուտկոն:

«2015 թվականի բյուջեում դեֆիցիտ ունենք, այդ պատճառով Կազմկոմիտեն մասնավոր անձանցից հանգանակություններ է ակնկալում», – ասել է նախարարը: Այս հայտարարությունը տարօրինակ է հնչում, քանի որ նոյեմբեր ամսին կազմկոմիտեի տնօրեն Ալեքսեյ Սորոկինը հայտարարել էր, որ բյուջեում փոխանցումներն իրականացվում են արտարժույթով, այդ պատճառով ֆինանսական խնդիրներ չեն սպասվում:

Հիշեցնեք, որ 2018 թվականի առաջնության անցկացման իրավունքը Ռուսաստանը ստացել է 2010 թվականին: Առաջնությունը կանցնի ՌԴ 11 քաղաքների 12 մարզադաշտերում: