Վրաստանում բարեփոխումների նոր փուլ կլինի. վարչապետ

10714265_747589475332131_5022975887622460122_oՎրաստանը պատրաստվում է բարեփոխումների նոր փուլի: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեկտեմբերի 26-ին 2014-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը: «Արմատական բարեփոխումենր ենք նախատեսել մի շարք կարևոր ուղղություններով: Մտադիր ենք բարեփոխել ներքին գործերի, պատիժների կատարման նախարարությունը և դատախազությունը: Այդ բարեփոխումների իրականացմամբ համակարգային փոփոխություններ կունենանք, ինչը չափազանց կարևոր է պետության և երկրի ուժեղացման համար»,- ասել է  Ղարիբաշվիլին:

Նա նշել է նաև, որ ինստիտուցիոնալ փոփոխություններ են նախատեսված, որին մասնակից են դառնալու խորհրդարանի անդամները, կառավարությունը և ոչ կառավարական սեկտորը: Ղարիբաշվիլիի խոսքով՝ նախատեսված է անվտանգության մարմինների տարանջատում ներքին գործերի նախարարությունից:«Բարեփոխումները արագացված ձևով չի կարելի անել»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Նա տեղեկացրել է նաև, որ գլխավոր դատախազությունն ավարտել է նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ քրեական գործերի նախաքննությունը և մինչև հաջորդ տարվա փետրվար կառավարությունը կներկայացնի «արդարության վերականգնման գործընթացի» ավարտի գործողությունների ծրագիրը: