Հայաստանն ունի բավարար պահուստներ՝ ֆինանսական կայունության համար. Սերժ Սարգսյան

Serzh-sargsyan-CBՀայաստանն ունի բավականաչափ պահուստներ, կամք և ցանկություն, որպեսզի երկրում ֆինանսական անկայունություն չլինի: Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին նախագահ Սերժ Սարգսյանն ասել է դեկտեմբերի 26-ին Կենտրոնական բանկում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:

Նախագահն իր շնորհավորական խոսքում անդրադարձել է նաև արժութային շուկայում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին, տնտեսության վրա դրանց ազդեցությանը, այդ ընթացքում հաջողությամբ ձեռնարկված միջոցառումներին և առաջիկա ծրագրերին: Սերժ Սարգսյանը կարևորել է դժվարին իրավիճակներում միասնական ուժերով առկա մարտահրավերներին դիմակայելը՝ հիշեցնելով նախորդ ճգնաժամի ժամանակ ՀՀ բանկային համակարգի արդյունավետ և հաջող գործունեությունը, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակ մի շարք այլ երկրների բանկային համակարգերում մեծ խնդիրներ առաջացան: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ներկայում կան բոլոր հնարավորությունները՝ առկա խնդիրները լուծելու և ֆինանսական կայունությունը պահպանելու համար:

Մեկնաբանել