Խամես Ռոդրիգեսը ճանաչվել է Ամերիկայի լավագույն մարզիկ

41101100-3690-11e4-8ad0-e312a9ae0f6f_07092014_James_Rodriguez

Կոլումբիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը ճանաչվել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաների տարվա մարզիկ։

23-ամյա ֆուտբոլիստին նման պատվի են արժանացրել երկու մայրցամաքների լրագրողները, որոնք մասնակցել են հարցմանը։ Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել բրազիլական Մանաոս քաղաքում։

Հիշեցնենք, որ Ռոդրիգեսը դարձել է Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու։ Մունդիալից հետո նա «Մոնակոյից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։ Տրանսֆերային գումարը կազմել է 80 մլն եվրո։ Խամես Ռոդրիգեսն այս տարվա դեկտեմբերի սկզբին նաև Տարվա մարդ է ճանաչվել Կոլումբիայում։