Զանգվածային ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում

Geo-parliament2Վրացի պատգամավորները զանգվածային ծեծկռտուք են սարքել խորհրդարանի լիագումար նիստին, հաղորդում է BBC-ի վրացական ծառայությունը:

Իշխող ճամբարի և ընդդիմության ներկայացուցիչները բարձրախոսերը պոկել են սեղաններից և հարվածել դրանցով միմյանց:

Վեճը սկսվել է միջազգային հաստատություններում վրացական պատվիրակության կազմի քննարկման ժամանակ: Իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի պատգամավորը հայհոյել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչներին: Պատգամավորներին բաժանել են ոստիկանները:

Անցյալ տարվա դեկտեմբերին պատգամավորները ծեծկռտուք էին սարքել Ուկրաինայում իրավիճակի քննարկման ընթացքում, իսկ 2013-ի փետրվարին երկու քաղաքական գործիչ ծեծի էին բռնվել հեռուստատեսային բանավեճի ժամանակ:

Մեկնաբանել