Մալայզիական ինքնաթիռը ռադարներից անհետացել է

Airbus-MalaysiaAir Asia մալայզիական ընկերության ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Ինդոնեզիայի Սուրաբայ քաղաքից դեպի Սինգապուր, ավիադիսպետչերների հետ կորցրել է կապը տեղական ժամանակով 06:17-ին (Երևանի ժամանակով՝ 03:17-ին), հաղորդում է BBC-ն: Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ինքնաթիռի օդաչուները ռադարներից անհետանալուց ոչ շատ առաջ վատ եղանակի պատճառով անսովոր երթուղու հարցում են կատարել:

Ըստ Reuters-ի տվյալների՝ օդանավում եղել է 155 ուղևոր և 6 անձնակազմի անդամ:

Air Asia-ն ստեղծվել է 1994թ. և մինչ այսօր ոչ մի ինքնաթիռ չէր կորցրել:

2014-ին արդեն երկու խոշոր աղետ է տեղի ունեցել Malaysia Airlines ընկերության՝ մալայզիական գլխավոր ավիափոխադրողի ինքնաթիռների հետ: Մի Boeing-ը մարտի 8-ին անհետացել էր Հնդկական օվկիանոսի վրայով թռիչք իրականացնելիս, իսկ մյուսը՝ հուլիսի 17-ին խփվել էր Դոնբասում: Ընդհանուր առմամբ՝ 537 մարդ էր մահացել: