Տոներից հետո կլծվենք իշխանափոխության գործին. Լևոն Զուրաբյան

levon-zurabyan (1)Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի հանրապետական խորհրդի տարեվերջյան նիստը, որը գլխավորել է Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, հաղորդում է iLur.am-ը։

Նախատոնական նիստին մասնակցել են Կոնգրեսի տարբեր սերնդի անդամներ, համակիրներ, այդ թվում՝ ազատամարտիկներ, հասարակական-քաղաքական և արվեստի գործիչներ։

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը գնահատել է անցնող տարին. «Տարին բավականին նշանակալից էր այն առումով, որ կարողացանք հույս տալ ժողովրդին, որ երկրում իշխանափոխություն հնարավոր է: Դրա հիմքում ընկած էր քաղաքական աննախադեպ համախմբվածությունը, մասնավորապես՝ հոկտեմբերյան հանրահավաքների արդյունքում եռյակի կողմից ձևավորված համաժողովրդական շարժումը: Ժողովուրդը սպասում է արագ շարունակության, քանի որ իրավիճակն օրհասական է, ամեն օր Հայաստանն ինչ-որ բան կորցնում է:

Նոր տարվա տոնականատարություններից հետո մենք անմիջապես պետք է լծվենք իշխանափոխության գործին։ Եվ ես վստահ եմ, որ եթե համաժողովրդական շարժման գործընկեր քաղաքական ուժերը կատարեն ճշգրիտ քայլեր, մենք շատ արագ կհասնենք մեր նպատակին»: