Շումախերը լաց է լինում, երբ լսում է կնոջ և երեխաների ձայնը

5799-thumb

Իտալացի լրագրող Անտոնիո Բոսելին Twitter-ի իր էջում հաղորդել է գերմանացի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի առողջական վիճակի մասին։

«Իմ ընկեր և գործընկեր Ջորջիո Տերուցին ինձ պատմել է, որ Շումին ամեն անգամ լաց է լինում, երբ լսում է կնոջ կամ երեխաների ձայնը։ Թվում է, թե տխուր նորություն է, բայց դա ցույց է տալիս, որ նա «վերակենդանանում է»», – գրել է Բոսելին։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ ֆրանսիական Ալպերում Շումախերը դահուկներով սահելիս անհաջող վայր էր ընկել՝ վնասելով գլխուղեղը։ Հունիսի 16-ին բժիշկները հայտնել էին, որ ավտոարշավորդը դուրս է եկել կոմայից։ Ավելի ուշ Շումախերին տեղափոխել էին իր բնակարան, որը հարմարեցվել է վերականգնողական փուլի համար։