ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին պնդում է, որ ֆուտբոլում մտցվեն սպիտակ քարտեր։
«Սպիտակ քատեր մտցնելը մեր նոր նախաձեռնությունն է։ Այն վերաբերում է ֆուտբոլիստներին։ Մեր կողմից շատ սիրված խաղին պատիվ չի բերում ֆուտբոլիստների դերասանությունն ու մրցավարի հետ վիճելը։ Այս քարտի միջոցով ֆուտբոլիստին հնարավոր կլինի հեռացնել մի քանի րոպեով։ Թերևս 5 կամ, միգուցե, 10 րոպեով։ Այսպես մենք կկարողանանք ֆուտբոլն ավելի գրավիչ դարձնել նրանց համար, ովքեր չեն սիրում նման արարքներ։
Սպիտակ քարտերի շնորհիվ խաղի ընթացքում ընդմիջումների թիվը կնվազի։ Մենք մյուս մարզաձևերից պետք է վերցնենք լավագույնը, օրինակ՝ այսպիսի համակարգը հաջողությամբ կիրառվում է ռեգբիում», – ասել է Պլատինին։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։