Մոուրինյոն թող հանգիստ թողի մեզ, մենք նրան խաղադաշտում կպատասխանենք․ Ռեալի ֆուտբոլիստ

jose-mourinho-549131

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները ցանկանում են Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպել Լոնդոնի «Չելսիի» հետ։ Նրանք պատրաստվում են խաղադաշտում պատասխանել իրենց նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով ներկայում գլխավորում է Լոնդոնի «Չելսին» և ով անընդհատ մեղադրանքներ է հնչեցնում իր նախկին թիմի հասցեին։

«Հույս ունենք նրա հետ հանդիպել Չեմպիոնների լիգայում։ Եթե դուրս գանք եզրափակիչ, ապա ակնկալում ենք այնտեղ խաղալ «Չելսիի» դեմ։ Այն ժամանակ էլ կխոսենք։

Մոուրինյոն պետք է մեզ հանգիստ թողնի, չէ որ բավականին շատ ժամանակ է անցել, և մենք պարզապես զբաղվում ենք մեր գործով», – իսպանական Marca-ին ասել է «Ռեալի» առաջատարներից մեկը։

Մեկնաբանել