Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

vahan-hovhannisyan-sԳերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառակությունից, հանձնաժողովը գլխավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վահան Հովհաննիսյանը մահացել է դեկտեմբերի 28-ին՝ 58 տարեկանում երկարատև և ծանր հիվանդությունից հետո:

Նա Գերմանիայում Հայաստանի դեսպան էր նշանակվել 2013թ. դեկտեմբերի 28-ին: