Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառակությունից, հանձնաժողովը գլխավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վահան Հովհաննիսյանը մահացել է դեկտեմբերի 28-ին՝ 58 տարեկանում երկարատև և ծանր հիվանդությունից հետո:
Նա Գերմանիայում Հայաստանի դեսպան էր նշանակվել 2013թ. դեկտեմբերի 28-ին: