Նռնօրհնեք՝ Ամանորի գիշերը

29-NurԱմանորի գիշերը` ժամը 00.30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Գոհաբանական մաղթանքի ավարտին կկատարվի նռնօրհնեքի արարողություն: Ինչպես հաղորդում են Մայր աթոռի մամլո դիվանից, օրհնության Ամենյան հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից սահմանված նոր կարգի համաձայն նռնօրհնեքը կատարվելու է ամեն տարի:

Հայկական ավանդության մեջ նուռը` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաև Տիրոջ հրաշափառ հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը: Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված լինելով մեկ եկեղեցու մեջ:

Նռան խորհրդաբանությունը լայնորեն օգտագործվել է հայկական եկեղեցական ճարտարապետության, արվեստի և մանրանկարչության մեջ: