Ընտրվել են ԳԱԱ նոր ակադեմիկոսներ և թղթակից անդամներ

academyԴեկտեմբերի 27-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում տեղի են ունեցել ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրություններ, որոնց մասնակցել են ՀՀ ԳԱԱ 45 ակադեմիկոս և 53 թղթակից անդամ:

Ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փոխանցմամբ՝ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական և Երկրի մասին գիտությունների, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքներում դեկտեմբերի 26-ին ընտրված թեկնածուներից ընտրություններին ներկայացվել են ԳԱԱ ակադեմիկոսի 10 և 15 թղթակից անդամների թեկնածություն:

Դեկտեմբերի 27-ի ընտրությունների արդյունքում ակադեմիկոս են ընտրվել.

  • Գյուղատնտեսական մեքենաշինությունմասնագիտության գծով տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արշալույս Թարվերդյանը,
  • Լազերային ֆիզիկամասնագիտության գծով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ Ռադիկ Կոստանյանը,
  • Ռադիոֆիզիկա, ռադիոաստղագիտությունմասնագիտության գծով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ Ալբերտ Ղուլյանը,
  • Բժշկագիտությունմասնագիտության գծով բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռազմիկ Աբրահամյանը,
  • Ֆիզիկական քիմիամասնագիտության գծով քիմիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լևոն Թավադյանը,
  • Պատմությունմասնագիտության գծով պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը,
  • Արևելագիտությունմասնագիտության գծով պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Սաֆրաստյանը,
  • Իրավագիտությունմասնագիտության գծով իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Ղազինյանը,
  • Սոցիոլոգիամասնագիտության գծով սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գևորգ Պողոսյանը։

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ են ընտրվել.

  • Մաթեմատիկամասնագիտության գծով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Բորիս Նահապետյանը,
  • Ինֆորմատիկամասնագիտության գծով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Լևոն Ասլանյանը,
  • Միկրոէլեկտրոնիկամասնագիտության գծով տեխնիկական գիտությունների դոկտոր Վազգեն Մելիքյանը,
  • Լազերային ֆիզիկամասնագիտության գծով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արմեն Մելիքյանը,
  • Կոնդենսացված միջավայրի ֆիզիկամասնագիտության գծով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արտակ Մկրտչյանը,
  • Ռադիոֆիզիկամասնագիտության գծով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արսեն Հախումյանը,
  • Մոլեկուլային կենսաբանությունմասնագիտության գծով կենսաբանական գիտությունների դոկտոր Աննա Բոյաջյանը,
  • Բժշկագիտությունմասնագիտության գծով բժշկական գիտությունների դոկտոր Արթուր Շուքուրյանը,
  • Օրգանական քիմիամասնագիտության գծով քիմիական գիտությունների դոկտոր Վիգեն Թոփուզյանը,
  • Հնագիտությունմասնագիտության գծով պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը,
  • Արվեստագիտությունմասնագիտության գծով արվեստագիտության դոկտոր Արարատ Աղասյանը,
  • Գրականագիտությունմասնագիտության գծով բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը,
  • Լեզվաբանությունմասնագիտության գծով բանասիրական գիտությունների դոկտոր Սեդա Գասպարյանը,

Քվեների անբավարարության պատճառով չեն ընտրվել Կոնդենսացված միջավայրի ֆիզիկայի մասնագիտության գծով ակադեմիկոսի թեկնածու Համլետ Կարայանը, Շրջակա միջավայրի ուսումնասիրություն մասնագիության գծով թղթակից անդամի թեկնածու Արմեն Սաղաթելյանը և Երկրաբանություն մասնագիտության գծով թղթակից անդամի թեկնածու Արկադի Կարախանյանը:

Մեկնաբանել