Այսօր՝ հունվարի 2-ին, տեղի կունենա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը: Ինչպես տեղեկացնում է նրա մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը, արարողությունը տեղի կունենա ժամը 17:00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ հունվարի 3-ին, ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:
Վահան Հովհաննիսյանը մահացել է 2014թ դեկտեմբերի 28-ին՝ 58 տարեկանում երկարատև և ծանր հիվանդությունից հետո:
Նա Գերմանիայում Հայաստանի դեսպան էր նշանակվել 2013թ. դեկտեմբերի 28-ին: