Համլետ պապին ՍիվիլՆեթը հանդիպեց Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում: Համլետ պապը առաջարկեց նկարահանող խմբին իր սայլով ման տալ գյուղով:
Ճշմարտության մասին՝ էշ քշելով
-
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական կապի օպերատորի
Մկրտիչ Կարապետյան Հայաստանյան հեռահաղորդակցության Team ընկերության սեփականատեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները ձեռք են բերել իռլանդական Imagine Communications հեռահաղորդակցության օպերատորի բաժնետոմսերը։ Այս մասին հաղորդում է իռլանդական Irish Independent-ը։ Իռլանդական լրատվամիջոցին Imagine Communications-ից հաստատել են ընկերության բաժնետոմսերի վաճառքի լուրը։ «Կանադական Brookfield ընկերությունը, որ Imagine-ի մեծամասնական բաժնետերն էր, կպահպանի բաժնետոմսերի փոքրաամասնությունը իռլանդական բիզնեսում»,- հայտնել է լրատվամիջոցը։ Ըստ հրապարակման՝ Եսայանների կողմից ընկերության ձեռքբերման գործարքին նպաստել է հոլանդական ING բանկը։ Իռլանդական լրատվամիջոցին չի հաջողվել պարզել ինտերնետային օպերատորի բաժնետոմսերի վաճառքի գինը։ Այնուհանդերձ, ըստ կայքի, Imagine-ի 250 մլն եվրոյի կորուստները արտացոլվել են գործարքի մեջ։ «Հայ եղբայրները Imagine-ի արտադրանքը կկենտրոնացնեն հաճախորդներին օպտիկամանրաթելային լայնաշերտ ինտերնետ կապով ապահովելու վրա։ Եսայան […]
-
Ադրբեջանին չեն գոհացնում Հայաստանի «սահմանադրական» հիմնավորումները
Դեկտեմբերի 12-ին մեկը մյուսի հետևից Բաքվի պահանջներից են խոսել թե՛ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, թե՛ Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նրանք հերթական անգամ բարձրացրել են Սահմանադրության փոփոխության, ԵՄ առաքելության դուրսբերման հարցերը։ Credits: Ruptly
-
Փաշինյանը Եվրոպայի խորհրդի քարտուղարի հետ քննարկել է խաղաղության պայմանագիրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ, հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր»,- տեղեկացրել է Բաղդասարյանը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին:
-
Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումն ավելի է բարդացրել իրավիճակը. Բայրամով
Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումն ավելի է բարդացրել իրավիճակը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Վերջին շրջանում Հայաստանի բերած փաստարկները մեզ չեն կարող բավարարել, իսկ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը գործն ավելի է բարդացրել, որի հիմքում դրված է Սահմանադրության նախաբանը չփոխելու և նախաբանին հղում չկատարելու մասին դրույթը։ [Սահամանդրության] նախաբանում Հայաստանի Անկախության հռչակագրին հղում կա, և այդ փաստաթուղթն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Բայրամովը։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի տեքստի նախաբանը և 15 հոդվածներն արդեն համաձայնեցվել են. «Խաղաղության պայմանագրի երկու հոդվածի վրա դեռ աշխատում ենք»։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը խոսել է նաև Ադրբեջան-Նախիջևան կապի ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին։ […]
-
Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը պետք է դադարեցվի. Հաջիև
Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեությունը պետք է դադարեցվի, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության տեղակայման անհրաժեշտություն չկա, նրա գործունեությունը պետք է դադարեցվի։ Այս առաքելության տեղակայումը համաձայնեցվել է Պրահայում (2022-ի հոկտեմբերին – խմբ.) Ադրբեջանի, Ֆրանսիայի, Հայաստանի ղեկավարների և Եվրամիության խորհրդի այն ժամանակվա նախագահ Շառլ Միշելի հանդիպման ժամանակ։ Այդ պահին կողմերը պայմանավորվել են, որ առաքելությունը կլինի կարճաժամկետ, սակայն, ինչպես երևում է, այն մշտական է դառնում, ընդլայնվում է կազմն ու մանդատը»,- ասել է Հաջիևը, փոխանցում է ադրբեջանական Report գործակալությունը։ Նրա կարծիքով՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող մեխանիզմ չէ. «Երրորդ կողմի ներկայությունը սահմանին նպաստում է լարվածության […]
-
«Հալէպի մէջ հետզհետէ կը մեղմանան զինեալ երեւոյթները»
«Հալէպի մէջ հետզհետէ կը մեղմանան զինեալ երեւոյթները. Սուրիոյ մէջ իշխող վիճակը անորոշութիւնն է». հարցազրոյց Բերիոյ Հայոց Թեմի բանբեր Մարիա Գաբրիէլեանի հետ – Սուրիոյ մէջ կատարուած իշխանափոխութենէն ետք, ի՞նչ իրավիճակ կը պարզէ այսօր Սուրիան, յատկապէս սուրիահայութեան ապրած շրջանները: – Այսօր Սուրիոյ մէջ իշխող վիճակը անորոշութիւնն է: Ինչ որ տեղի ունեցաւ կայծակնային արագութեամբ կատարուեցաւ… Դէպքերը սրընթաց կը յաջորդեն զիրար: Իշխանութեան հասած ընդդիմութիւնը կը ջանայ կեանքը բնականոնացնել, ժամի դրութեամբ գլխաւոր հրամանատարութեան կողմէ որոշումներ կ’արձակուին: Հրապարակուած հրամանները մարդու իրաւունքներու պաշտպանութեան իմաստով ոգեւորիչ են, կը մնայ գետնի վրայ անոնց գործադրումը տեսնել: Ժողովուրդը տակաւին ցնցումէն չսթափեցաւ, առաջին ժամերուն մոլորուածի նման էինք, իրադարձութիւնները այնքան արագ էին, որ […]
-
Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան մարտի 30-ին
Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Գյումրիի ավագանու լիազորությունները։ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ ավագանու նոր ընտրություններ կնշանակվեն։ Արտահերթ ընտրություններ նշանակելու որոշումն ուժի մեջ է մտնելու փետրվարի 20-ին, իսկ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ արտահերթ ընտրությունները պիտի անցկացվեն փետրվարի 20-ից հետո ոչ շուտ քան 30 և ոչ ուշ քան 40 օր անց։ Սա նշանակում է, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան մարտի 30-ին։ Գյումրիում կառավարման ճգնաժամ էր առաջացել նոյեմբերից, երբ «Բալասանյան» դաշինքը մանդատները վայր դրեց։ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր»-ը իրականացրեց նախնական ընտրություններ՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար։ Ներկուսակցական նախնական ընտրություններում հաղթեց անկուսակցական Սարիկ Մինասյանը։ Փաշինյանը նրան կնշանակի Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար դեկտեմբերի 13-ին։
-
Կառավարությունը կօգնի անհուսալի վարկեր ունեցողներին
Հայաստանում կան 218 հազար անձինք, որոնք 1 միլիոն դրամ և դրանից պակաս առնվազն 3 տարի շարունակ անհուսալի վարկային պարտավորություններ ունեն։ Կառավարությունը նրանց համար պետական աջակցության ծրագիր է ներդնելու։ Որոշումն ընդունվեց գործադիրի դեկտեմբերի 12-ի նիստում։ Այս անձինք բանկային համակարգի սև ցուցակներում են, դատական ակտերի հարկադիր կատարման հետ խնդիրներ ունեն։ Աջակցության ծրագրով այս անձինք կարող են ֆորմալ աշխատանքի անցնել ու դրա ընթացքում նրանց աշխատավարձի ոչ թե 50 տոկոսը կբռնագանձվի, այլ 20 տոկոսը։ Մյուս մասը կֆինանսավորի կառավարությունը։ Վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով ձևավորված տույժերի և տուգանքների 80 տոկոսը կզիջվի բանկերի կողմից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց՝ ստեղծվում է թվային հարթակ, որի […]