Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, ցածր տեսանելիություն

Հունվարի 7-9-ին շրջանների զգալի մասում սպասվոմ են տեղումներ, 7-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, 8-9-ին հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով, հաղորդում են արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Հունվարի 7-8-ին առանձին շրջաններում նաև սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը հունվարի 8-10-ին աստիճանաբար կնվազի 10-12 ստիճանով:Հունվարի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ:

Երևանում hունվարի 7-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, 8-ին և 9-ին ձյան տեսքով: 7-8-ին սպասվում է քամու ուժգնացում` 17-22մ/վրկ:

Հունվարի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել