Ձնաբքի պատճառով կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ձնաբուք

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 09.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով երկկողմանի փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ուժեղ քամու և առատ ձյան հետևանքով դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, ձնաբքի հետևանքով դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը, ուր առկա է նաև խիտ մառախուղ:

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ավտճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Հրազդան, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Արագած, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերում բուք է, տեղում է ձյուն:

Բուք է նաև Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին` Ցողամարգ գյուղի հատվածում: Խորհուրդ է տրվում չերթևեկել նշված հատվածով:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է դեպի Վրաստան չերթևեկել «Բավրայի» անցակետով, քանի որ վերջինս փակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Մեկնաբանել