Մոուրինյոն զրուցել է Մեսսիի հոր հետ

Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Լոնդոնի «Չելսիի» ներկայացուցիչները ոչ մի ջանք չեն խնայում աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստին` «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու համար: Rac 1 ռադիոկայանի տվյալներով` լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ է զանգահարել Մեսսիի հորը` Խորխեին, որպեսզի քննարկի նրա որդու հավանական տրանսֆերը «Չելսի»:

Կատալոնական ակումբի հետ Մեսսիի պայամանագրում, որը նախատեսված է մինչև 2018 թ., նշված է, որ արգենտինացու հրաժարագինը 250 մլն եվրո է: Աղբյուրը հայտնում է, որ «Չելսիի» ղեակավարությունը պատրաստ է վճարել այդ գումարը:

Մեսսիի տեղափոխությունը «Չելսի» ավելի հավանական է դառնում, եթե հաշվի առնենք, որ նա լուրջ կոնֆլիկտ ունի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ, «Չելսիում» է խաղում նրա մտերիմ ընկեր Սեսկ Ֆաբրեգասը, Խորխե Մեսսին էլ լուրջ խնդիրներ ունի Իսպանիայի հարկային ծառայության հետ: