Հայաստանը խստորեն դատապարտում է Փարիզում իրականացված ահաբեկչությունը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատպարտելով հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունը ։«Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, իշխանություններին, Charlie Hebdo պարբերականի խմբագրությանը և զոհվածների հարազատներին: Ծայրահեղականների նման զարհուրելի գործողությունները որևիցե արդարացում չունեն և ևս մեկ անգամ ցույց են տալիս ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի առավել համախմբման անհրաժեշտությունը»,- ասված է արտգործնախարարի հայտարարությունում։

Հունվարի 7-ին երկու տղամարդ ինքնաձիգով և նռնակով ներխուժել են փարիզյան Charlie Hebdo երգիծական պարբերականի գրասենյակ և սպանել առնվազն 11 հոգու։ Երբ չարագործները թաքնվելու նպատակով ավտոմեքենայով փորձել են հեռանալ, վրաերթի են ենթարկել անցորդների:

Հարձակումից մոտ մեկ ժամ առաջ պարբերականի Թվիթերում տեղադրվել էր «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդի ծաղրանկարը: