Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսի վրա հարձակման ականատեսները հավանական ահաբեկիչների փախուստի տեսագրությունը հրապարակել են համացանցում։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես երկու սևազգեստ մարդ «Ալլահու աքբար» բացականչություններով կրակ են արձակում ոստիկանների ուղղությամբ, ապա նստում ավտոմեքենան։
Հունվարի 7-ին երկու տղամարդ ինքնաձիգով և նռնակով ներխուժել են փարիզյան Charlie Hebdo երգիծական պարբերականի գրասենյակ և սպանել, վերջին տվյալներով, առնվազն 12 հոգու։ Երբ չարագործները թաքնվելու նպատակով ավտոմեքենայով փորձել են հեռանալ, վրաերթի են ենթարկել անցորդների:
Հարձակումից մոտ մեկ ժամ առաջ պարբերականի Թվիթերում տեղադրվել էր «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդի ծաղրանկարը: