Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում

Հունվարի 8-ին` ժամը 03:42-ին, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03:02-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրո­նային գոտում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի տարածքում, մասնավորապես՝ Քաջարան՝ 5 բալ, Կապան և Սիսիան քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժին հաջորդել է հետցնցում՝ 3.3 մագնիտուդ ուժգնությամբ: Հետցնցումը զգացվել է Հայաստանի տարածքում, մասնավորապես՝ Քաջարան՝ 4 բալ, Կապան և Սիսիան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ: