Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հունվարի 8-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Գյումրի-Բավրա, Արթիկ-Մանթաշ, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Ամասիա և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Հրազդան-Սևան-Մարտունի, Արթիկ-Մարալիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան քաղաքներում ձյուն է տեղում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհը` դժվարանցանելի: