ԱՄՆ իշխանությունների և Կուբայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա Հավանայում` հունվարի 21-22-ը:
ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ բանակցություններում ԱՄՆ-ին կներկայացնի Լատինական Ամերիկայի հարցերով պետքարտուղարի օգնական Ռոբերտ Ջեյկոբսոնը:
Դեկտեմբերի կեսերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել էր Կոնգրեսին՝ առաջարկելով չեղյալ հայտարարել Կուբայի դեմ առևտրային էմբարգոն և վերականգնել նրա հետ դիվանագիտական հարաբերությունները:
Օբաման խոստովանել է, որ արդեն 50 տարի շարունակվող զսպման քաղաքականությունը Կուբայի նկատմամբ դադարել է արդյունավետ լինել: