Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

Հունվարի 10-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով, այս մասին տեղեկացնում է տրանսպորտի և կապի նախարարությունը:

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է: Թալինում, Արթիկում, Արտաշավանում, Ապարանում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

Մեկնաբանել