Լուսանկարը՝ Լևոն Բարսեղյանի Ֆեյսբուքի էջից։
Ոստիկանությունը հունվարի 12-ին՝ ժամը 12-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Գյումրիում սպանվել են Մյասնիկյան փողոցի տներից մեկում բնակվող մի ընտանիքի վեց անդամները։
Ոստիկանության մամուլի ծառայությունում ՍիվիլՆեթի հետ զրույցում ասացին սպանվածների վրա կան հրազենային վնասվածքներ։ Նրանցից մեկը մանկահասակ երեխա է, մյուսները՝ չափահասներ։
«Ներկայում իրականացվում են օպերատիվ հետախուզական աշխատանքներ՝ պարզելու դեպքի հանգամանքները»,- ասացին ոստիկանությունում՝ նշելով, որ այլ մանրամասների չեն տիրապետում։
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում մանրամասներ է ներկայացրել դեպքի վերաբերյալ։ Նրա փոխանցմամբ՝ չստուգված տեղեկությունների համաձայն՝ սպանվել են ընտանիքի հայրը, մայրը, որդին, հարսը, երկու երեխաները, մեկ վեցամսական երեխան վիրավոր հիվանդանոցում է։
Բարսեղյանի փոխանցմամբ՝ հարևանուհին 6:20 պայթյուն կամ կրակոց է լսել, մտածել է՝ թեթև երկրաշարժ է, երեխայի լաց է լսել։
Նրա խոսքով՝ տանտիրուհու քույրը մոտ ժամը 10-ին եկել է քրոջ տուն, տեսել է քրոջը սպանված, երեսին են կրակած եղել, մյուսներին գտել է անկողնում վերմակների տակ՝ գնդակահարված։
Ըստ Բարսեղյանի՝ դեպքի վայրում 200-ից ավելի ոստիկան կա։