Գյումրիի սպանություն. վիրավոր երեխային վիրահատել են

Լուսանկարը՝ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից:

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել մինչև 1 տարեկան տղա երեխա, որին վիրահատել են:

Առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ 40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել:

«Երեխան կրծքի շրջանում վերք է ունեցել: Նրա մոտ կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն: Արդյունքում աարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն:

Այժմ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա առոջական վիճակը գնահատում են ծանր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունում հունվարի 12-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին (ծննդյան թիվը ճշտվում է):

Սպանության մեջ կասկածվում է ռուս զինվորական Վալերի Պերմյակովը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Մեկնաբանել