Մոմավառություն Մարսելում՝ ի հիշատակ սպանված հայ աշակերտի. ֆոտոշարք

Հունվարի 13-ին Մարսելի Սրբոց Թարգմանչաց հայկական եկեղեցում մոմավառություն է տեղի ունեցել` ի հիշատակ հունվարի 12-ին սպանված հայ աշակերտ Միքայել Ասատրյանի: Վերջինս սովորում էր քաղաքի արվեստագիտական լիցեյներից մեկում, աշխատել է նաև Հայ Առաքելական եկեղեցու տեղի երիտասարդական կազմակերպություններում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա սպանվել է դասընկերուհիներից մեկի հետ վեճից հետո, երբ վերջինս սպառնացել էր նրա դեմ ոտքի հանել իր ընտանիքի անդամներին։ Հունվարի 12-ին մի խումբ անձինք՝ զինված երկաթյա ձողերով, Միքայելին սպասել են դպրոցի առջև և անխնա հարվածելով սպանել նրան։

Մեկնաբանել