Ավետիսյանների հոգեհանգիստը՝ հունվարի 14-ին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում

Հունվարի 14-ին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում ժամը 17-ին տեղի կունենա Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգստի արարողությունը:

Անհայտ անձը հունվարի 12-ին ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է Գյումրիի բնակիչներ՝ 1961թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին (ծննդյան թիվը ճշտվում է):

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ սպանության մեջ կասկածվում է ռուս զինվորական Վալերի Պերմյակովը։ Նրա նկատմամբ հունվարի 12-ին հայտարարվել էր հետախուզում։ Լույս հունվարի 13-ի գիշերը Պերմյակովը հայտնաբերվել է Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտակայքում՝ հայ-թուրքական սահմանը հատել փորձելիս։

Պերմյակովը արդեն հարցաքննվել է և գտնվում է ռուսական ռազմաբազայում։

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում:

Սիվիլնեթը ուղիղ հեռարձակում կապահովի Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցուց:

Մեկնաբանել