Խնդրագիր Change.org-ում՝ Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու պահանջով

Change.org կայքում խնդրագիր է տեղադրվել, որով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից, ինչպես նաև պատասխանատու այլ անձանց ներկայացված է Գյումրիի սպանդի քննությունը Հայաստանի արդադատության համակարգի կողմից իրականցնելու պահանջ: Խնդրագրում պահանջում են նաև սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովիւն հանձնել Հայաստանին: Հունվարի 14-ի ժամը 17:00-ի դրությամբ խնդրագիրը ստորագրել ե ավելի քան 9900 մարդ:

Խնդրագրի տեքստը ամբողջությամբ ներկայացվում է ստորև:

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորը, ով 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտնիքի 6 անդամների սպանության մեջ գլխավոր մեղադրյալն է, պետք է հանձնվի Հայաստանի արդարադատությանը:

Հայաստանի նախագահից և պատասխանատու իրավապահ մարմիններից պահանջում ենք, որ այս ողբերգական իրողության քննությունը իրականացվի ՀՀ արդարադատության կողմից, քանզի ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրի չորրորդ հոդվածում ասված է, որ եթե հանցանքը կատարվել է ռազմաբազայից դուրս ռազմաբազայի ներկայացուցչի կողմից ՀՀ տարածքում, ապա գործը քննությունն անց է կացվում ՀՀ իրավապահ մարմինների կողմից։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով հունվարի 12-ին սպանել էր Գյումրիի բնակիչներ՝ 1961թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին (ծննդյան թիվը ճշտվում է):

Սպանության մեջ կասկածվում էր ռուս զինվորական Վալերի Պերմյակովը։ Նրա նկատմամբ հունվարի 12-ին հայտարարվել էր հետախուզում։ Լույս հունվարի 13-ի գիշերը Պերմյակովը հայտնաբերվել է Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտակայքում՝ հայ-թուրքական սահմանը հատել փորձելիս։

Պերմյակովը արդեն հարցաքննվել է և գտնվում է ռուսական ռազմաբազայում։

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում:

Հունվարի 14-ին Պերմյակովին ներկայացվել է սպանության մեղադրանք:

Մեկնաբանել