Գիշերը հակառակորդը ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

Համաձայն պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար»,- ասված է ԼՂՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Շփման գծում լարվածության աճ էր նկատվել նաև հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը։