Ծեծի են ենթարկել «Նավակ Ճոճողին»

Ժամը 22:00-ի սահմաններում ծեծի է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը (հայտնի է «Նավակ Ճոճողը» անվամբ): Ինչպես ՍիվիլՆեթին հայտնել են ակտիվիստի ընկերներից, չորս դիմակավորված անձինք Կողբացի փողոցում հարձակվել են նրա վրա և փորձել են ստիպողաբար նստեցնել ավտոմեքենայի մեջ: Գաբրիելյանը ընդդիմացել է, որից հետո նրան մահակներով ծեծի են ենթարկել:

Ներկայում ակտիվիստը գտնվում է Համալսարանական թիվ 1 հիվանդանոցում: Նրա դեմքն ամբողջությամբ այտուցված է, բժիշկները փորձում են պարզել՝ կոտրվածքներ ունի, թե ոչ: Հիվանդանոցում են նաև ոստիկանության աշխատակիցները:

Նշենք, որ «Նավակ Ճոճողը» հունվարի 15-ին մասնակցել է Գյումրիում տեղի ունեցած բողոքի ցույցերին և այս օրերին ֆեյսբուքյան իր գրառումներում լուրջ քննադատության է ենթարկել իշխանություններին: