Ռեալը, Բարսելոնան և Ատլետիկոն վստահ հաղթանակներ տարան. Իսպանիայի առաջնություն

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատարները վստահ հաղթանակներ տարան. «Ռեալը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Խետաֆեի» դարպասը, Կրիշտիանո Ռոնալդուն դուբլ հեղինակեց ևս մեկ գոլ խփեց Գարեթ Բեյլը:

«Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 4:0 հաշվով պարտության մատնեց «Դեպորտիվոյին», Լիոնել Մեսսին հեթ-տրիկի հեղինակ դարձավ, իսկ 4-րդ գոլը սեփական դարպասն ուղարկեց տանտերերի պաշտպան Սիդնեյը:

«Ատլետիկոն» Մարիո Մանջուկիչի և Ռաուլ Գարսիայի գոլերի շնորհիվ սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Գրանադայի» նկատմամբ:

«Ռեալը» վաստակած 45 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» մեկ միավոր պակաս ունի, իսկ «Ատլետիկոն» 41 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Նշենք, որ «արքայական» ակումբը մրցակիցներից մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Մեկնաբանել